Հայտնի արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հունիսի 30-ին, իր ծննդավայր Ռոսարիոյում ամուսնացել է: Այդ մասին հայտնում է vesti.ru-ն: Նրա օրինական կինն է դարձել Անտոնելա Ռոկուցոն, որի հետ «Բարսելոնայի» հարձակվողի հարաբերությունները տարիների պատմություն ունեն. նրանք արդեն երկու որդի ունեն:
Արարողության համար քաղաքում անվտանգության հատուկ օրենքներ են սահմանվել. ավելի քան 300 ոստիկան հսկել է քաղաքը:
Հարսանիքին հրավիրված է եղել ավելի քան 250 հյուր, որոնց թվում են եղել Մեսսիի՝ կատալոնական ակումբի գործընկերներ Նեյմարը, Լուիս Սուարեսն ու Ժերար Պիկեն՝ իր կնոջ Շակիրայի հետ, ինչպես նաև ֆուտբոլիստներ Կառլես Պույոլը, Սերխիո Ագուերոն և Գոնսալո Իգուաինը:
Հարսի զգեստը կարել է իսպանացի հայտնի դիզայներ և մոդելավորող Ռոզա Կլարան: Նորապսակները նվերների փոխարեն առաջարկել են ներդրում անել Մեսսիի անվան բարեգործական հիմնադրամում, որն օգնում է երեխաներին, հայտնում է «ТАСС»-ը:
Vesti.am









