Foto

Դանիել Սեբալյոսը` Եվրոպայի երիտասարդական առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Իսպանիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը ստացել է Եվրոպայի առաջնության լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:

Եզրափակչում Գերմանիայի հասակակիցներին պարտվելուց հետո 20-ամյա ֆուտբոլիստը մրցանակը ստացել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդեր Չեֆերինից:

Մրցաշարում անցկացրած 5 խաղում Սեբալյոսը կատարել է մեկ արդյունավետ փոխանցում:

«Ոսկե խաղակոշիկը» ստացել է իսպանացի Սաուլ Նիգեսը, ով 5 խաղում խփել է 5 գնդակ:

Vesti.am