Foto

Կոնֆեդերացիաների գավաթ. Գերմանիա-Մեքսիկա՝ 4:1

Կոնֆեդերացիաների 2017թ. գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Գերմանիայի հավաքականը «Ֆիշտ» մարզադաշտում ընդունեց Մեքսիկայի ընտրանուն:

Հանդիպումն ավարտվեց Յոահիմ Լյովի գլխավորած թիմի հաղթանակով՝ 4:1: Խաղի առաջին տասը րոպեների ընթացքում երկու գնդակ խփեց տիտղոսակիր տանտերերի կիսապաշտպան Լեոն Գորեցկան՝ դառնալով Կոնֆեդերացիաների գավաթի պատմության ամենաարագ դուբլի հեղինակը:

59-րդ րոպեին գերմանացիների հարձակվող Տիմո Վերները հաշիվը էլ ավելի խոշորացրեց: Խաղավերջում Մեքսիկայի հավաքականը կարողացավ խփել հեղինակության գոլը: Հրաշալի գոլով աչքի ընկավ Մարկո Ֆաբիանը:

Ավելացված ժամանակի առաջին րոպեին գոլի հեղինակ դարձավ Ամին Յունեսը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:

Այսպիսով, Կոնֆեդերացիաների 2017թ. գավաթի եզրափակչում միմյանց կհանդիպեն Գերմանիայի և Չիլիի ընտրանիները: Հանդիպումը կկայանա հուլիսի 2-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին:

Հիշեցնենք, որ 3-րդ տեղի համար կպայքարեն Պորտուգալիայի և Մեքսիկայի հավաքականները:

https://www.youtube.com/watch?v=qR7sZgmupDk

Vesti.am