Foto

Լավ կլիներ՝ Սպերցյանը տեղափոխվեր Եվրոպա․ Վարդան Մինասյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն իր կարծիքն է հայտնել «Կրասնոդարի» ավագ և Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ակումբային ապագայի վերաբերյալ։

«Լավ կլիներ, որ Սպերցյանը տեղափոխվեր Եվրոպա։ Հաշվի առնելով նրա որակներն ու տարիքը՝ նա աճելու տեղ ունի. Էդուարդը հաստատ կարող է խաղալ Եվրոպայում, և նա պետք է փորձի դա անել։

Այնքան էլ կողմ չեմ նրան, որ նա տեղափոխվի Սաուդյան Արաբիա, բայց, իհարկե, դա իր որոշումն է։ Սպերցյանը վաղուց արդեն գերազանցել է Ռուսաստանի առաջնության մակարդակը։ Նա կարող է դեգրադացիա ապրել, եթե շարունակի մնալ նույն տեղում։ Նրա համար շատ ավելի լավ կլիներ ուժերը փորձել եվրոպական առաջնություններում»,- Վարդան Մինասյանի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը։