Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ում պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին, հետաքրքիր առաջարկ է ստացել «Մայամի Յունայթեդից», սակայն մերժել է այն,- հաղորդում է «AS»-ը:
Ամերիկյան ակումբը, որի սեփականատերն է Դևիդ Բեքհեմը, պատրաստ էր շվեդ ֆուտբոլիստին առաջարկել 100 միլիոն եվրո՝ չորս տարվա համար, սակայն Իբրահիմովիչը ցանկանում է մնալ Եվրոպայում և հանդես գալ բարձր մակարդակով:
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» Իբրահիմովիչին դուրս էր թողել Պրեմիեր լիգայի հայտացուցակից:
Vesti.am









