Foto

ՀՀ երիտասարդ ազատ ոճայինները մեկ արծաթ և երկու բրոնզ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Դորտմունդում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, Հայաստանի հավաքականը, ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ, նվաճել է մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ:

Վերջին օրը 120 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը եզրափակիչ գոտեմարտում զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդամին Դիբիրովին և արժանացել արծաթե մեդալի:

Ավելի վաղ, 55 կգ քաշային Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում ժամանակից շուտ 10:0 հաշվով բացահայտ առավելությամբ պարտության էր մատնել մոլդովացի Լեոնիդ Կոլեսնիկին:

Բրոնզե մեդալ նվաճել էր նաև 50 կգ քաշային Կարեն Զուրաբյանը:

Vesti.am