Կոնֆեդերացիաների 2017թ. գավաթի կիսաեզրափակչի շրջանակում կայանալիք Գերմանիա-Մեքսիկա հանդիպումը կսպասարկի արգենտինացի Նեստոր Պիտանան, տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
42-ամյա արգենտինացուն կօգնեն Էրնան Մայդանան և Խուան Պաբլո Բելատին: Չորրորդ պաշտոնյան իտալացի Ջանլուկա Ռոկին է:
Հիշեցնենք, որ Գերմանիայի և Մեքսիկայի միջև հանդիպումը կկայանա հունիսի 29-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին:
Vesti.am









