Foto

Եվրոպա լիգա. Հայկական թիմերի հայտացուցակները

Հայկական թիմերը Եվրոպա լիգայում իրենց մրցելույթները կսկսեն հունիսի 29-ին:

«Փյունիկը» Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Բրատիսլավայի «Սլովանին», «Շիրակը» Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում կհյուրընկալի Սլովենիան ներկայացնող «Գորիցային», իսկ «Գանձասար-Կապանը» Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում կմրցի «Մլադոստի» հետ:

Նշենք` Եվրոպա լիգայի խաղարկության 2017/18 մրցաշրջանը կմեկնարկի «Շիրակ»-«Գորիցա» խաղով:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է հայկական թիմերի հայտացուցակները Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի համար.

«Փյունիկ»

Դարպասապահներ - Գոռ Մանուկյան, Վալերի Ոսկոնյան, Վարդան Շահատունի, Սևակ Ասլանյան

Պաշտպաններ - Սերոբ Գրիգորյան, Արթուր Քարտաշյան, Արամ Շախնազարյան, Արմեն Մանուչարյան, Ռոբերտ Հակոբյան

Կիսապաշտպաններ - Նարեկ Ասալանյան, Արմեն Նահապետյան, Հովհաննես Պողոսյան, Արամ Սարգսյան, Վլադիմիր Բաբայան, Էրիկ Վարդանյան, Հովհաննես Հարությունյան, Վահագն Հայրապետյան

Հարձակվողներ - Գևորգ Հարությունյան, Վարդան Պողոսյան, Ռոբերտ Մինասյան, Էրիկ Պետրոսյան:

«Շիրակ»

Դարպասապահներ - Սոկրատ Հովհաննիսյան, Անատոլի Այվազով, Վսևոլդ Երմակով

Պաշտպաններ - Արտյոմ Միքայելյան, Էդվարդ Կպոդո, Մհեր Սաֆարյան

Կիսապաշտպաններ - Ալեքսանդար Իլիչ, Սոլոմոն Ուդո, Ումարու Կաինա, Իգոր Ստանոյևիչ, Ռոբերտ Դարբինյան, Աղվան Դավոյան, Արամ Թոսունյան, Մոհամեդ Կաբա, Արտուշ Միրզախանյան

Հարձակվողներ - Արամ Մուրադյան, Կիրիան Նվաբուեզե, Վահան Բիչախչյան, Առլեն Ծատուրյան, Մուսսա Փոլ Բակայոկո:

«Գանձասար-Կապան»

Դարպասապահներ - Գոռ Մարտիրոսյան, Գրիգոր Մելիքսեթյան, Ֆիլիպ Իլիկ

Պաշտպաններ - Դամիր Մեմովիչ, Աշոտ Կարապետյան, Հայկ Իշխանյան, Արա Խաչատրյան

Կիսապաշտպաններ - Գեղամ Սիմոնյան, Վբեյմար Անգուլո, Ռաֆայել Ղազարյան, Սարգիս Շաինյան, Քրիստոֆեր Մանդիանգու, Վալմերսոն Գարսիա Պրայա, Լուբամբո Մուսոնդա, Վասպուրակ Մինասյան, Արթուր Յուսպաշյան, Արթուր Ադամյան

Հարձակվողներ - Գեղամ Հարությունյան, Կլաուդիր Մարինի Ջունիոր, Վարդան Բակալյան: