Foto

Մորատան համոզել է «Ռեալի» ղեկավարությանը բաց թողնել իրեն

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան մոտ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն,- հաղորդում է «AS»-ը:

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի ակումբը փոխելու ցանկությունը համոզել է մադրիդցիների ղեկավարությանը դադարեցնել նրան թիմում պահելու փորձերը:

«Ռեալը» սանի համար պահանջում է 80 միլիոն եվրո, այն դեպքում, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է առաջարկել միայն 70 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Մորատան ցանկանում է հեռանալ «Ռեալից», քանի որ բավարար խաղային ժամանակ չի ստանում:

Vesti.am