Լոնդոնի «Արսենալը» բանակցել է ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդիի հետ,- հաղորդում է «Get Football News France»-ը:
Ավելի վաղ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր նաև Թուրինի «Յուվենթուսը», որը պատրաստ է առաջարկել 15 միլիոն եվրո: Փարիզցիների հետ Մատյուիդի պայմանագիրն ավարտվում է 2018 թվականին:
Նախորդ մրցաշրջանում անցկացրած 32 խաղում կիսապաշտպանը խփել է 7 գնդակ և կատարել 7 արդյունավետ փոխանցում:
Vesti.am









