Foto

«Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը» կարող են փոխանակվել աստղային ֆուտբոլիստներով: Ալեքսիս Սանչեսը կարող է հայտնվել «Էթիհադում», իսկ Սերխիո Ագուերոն՝ «Էմիրեյթսում»:

Երկու ակումբներն էլ փնտրում են նոր հարձակվողների: Բացի այդ, «Արսենալը» պատրաստ է Լակազետի տրանսֆերի դիմաց «Լիոնին» վճարել 50 մլն եվրո, իսկ «քաղաքայինների» նշանառության տակ «Մոնակոյի» ֆուտբոլիստ Մբապեն է:

Սանչեսը գավաթների և տիտղոսների բացակայության պատճառով չի ցանկանում կարիերան շարունակել «Արսենալում», իսկ Ագուերոն դժգոհ է մշտական խաղաժամանակի բացակայությունից:

Սանչեսի ծառայություններով հետաքրքրված են «Բավարիան» և «Չելսին», իսկ Ագուերոյի գործողություններին հետևում են «Աթլետիկոն», «Ինտերը» և ՊՍԺ-ն:

Vesti.am