Foto

Հայ հրաձիգները մեկնարկել են աշխարհի երիտասարդական առաջնությունում

Գերմանիայի Զուլ քաղաքում ընթանում է հրաձգության աշխարհի երիտասարդական առաջնությունը:

ՀԱՕԿ լրատվականը հայտնում է, որ երեկ 10 մ օդամղիչ ատրճանակ զենքաձևում մեկնարկել են հայ մարզիկները: Որակավորման փուլում Բենիկ Խլղաթյանը զբաղեցրել է 36-րդ հորիզոնականը, իսկ Զավեն Իգիթյանը` 38-րդը: Մեր հրաձիգներին չի հաջողվել անցնել եզրափակիչ:

Այսօր կրակագիծ դուրս կգան Հայկ Բաբայանը, Նարեկ Ադամյանը և Վրեժ Թորոսյանը (երեքն էլ` 10 մ օդամղիչ հրացան):