Foto

«Արցախը» հաղթել է իր առաջին խաղում

Նորակազմ «Արցախ» թիմն իր մարզումները շարունակում է ՊԵԿ-ին պատկանող մարզահամալիրում:

Տիգրան Եսայանի գլխավորությամբ թիմը հունիսի 25-ին ընկերական հանդիպում է անցկացրել ֆուտզալի Հայաստանի հավաքականի հետ։ «Արցախը» հաղթել է 5։1 հաշվով։

Երևանյան թիմից դուբլ է ձևակերպել Վահան Ադլոյանը, մեկական անգամ աչքի են ընկել Նարեկ Գյոզալյանը, Արամայիս Ադամյանը և Վահե Միրաքյանը։

Հուլիսի 2-ին «Արցախն» ընկերական խաղի շրջանակում հյուրընկալվելու է «Բանանցին»։

Նշենք, որ սա նորակազմ թիմի առաջին հանդիպումն էր։

Vesti.am