Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը կարող է թիմում պահել հարձակվող Ալվարո Մորատային այն բանից հետո, երբ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է հեռանալու ցանկության մասին, հաղորդում է «AS»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «արքայական ակումբի» առաջատարը պատրաստվում է հեռանալ թիմից և այդ մասին տեղեկացրել է թիմակիցներին: «Մանչեսթեր Յունայթեդը» Մորատային առաջարկում էր 12 մլն եվրո:
Երկու ակումբների ներկայացուցիչները կհանդիպեն հաջորդ շաբաթ:
Vesti.am









