Ռուսական «Ռոստով» ֆուտբոլային ակումբի նախագահ է նշանակվել Արտաշես Հարությունյանցը:
«Մանկուց մեր ակումբի երկրպագուն եմ: Արդեն կես տարի թիմում եմ, գիտեմ ակումբի բոլոր խնդիրների մասին և անտարբեր չեմ ակումբի ճակատագրի նկատմամբ: Ակումբում հավաքված համախոհների կոլեկտիվի նպատակն է մարտունակ թիմ ստեղծել»,- նորանշանակ նախագահի խոսքըն է մեջբերում ակումբի կայքը:
Դոնի Ռոստովում ծնված 43-ամյա Արտաշես Հարությունյանցը «Ռոստովի» տնօրենների խորհրդի անդամ է, «Հարավային Կապիտալ» ներդրումային ընկերության (արժեթղթեր, անշարժ գույք) սեփականատերը, Ռոստովի մարզի Օրենսդիր ժողովի պատգամավոր:
Vesti.am









