Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա և 1/8 եզրափակչի համար կպայքարի Հայաստանի 2 ներկայացուցիչ:
Այդ մասին հայտնում է ՀԲՖ-ի մամուլի քարտուղարությունը:
69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը կմրցի Շոտլանդիան ներկայացնող Ստեֆեն Նյուվնսի հետ, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանի մրցակիցը կլինի թուրք Ակսին Բուրակը:
Մարգարյանը ռինգ դուրս կգա ցերեկային, իսկ Մանասյանը՝ երեկոյան մրցահերթում:
Հիշեցնենք՝ երեկ ռինգ դուրս եկած Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, հաղթանակ էր տարել:









