«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բանակցություններ է սկսել ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիի» հետ: 35-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության մասին կարող է հայտարարվել առաջիկայում, փոխանցում է sovsport.ru-ն՝ հղում անելով «Daily Mail»-ին:
Այժմ Իբրահիմովիչը շարունակում է վերականգնվել ծնկի ծանր վնասվածքից հետո: Սպասվում է, որ նա խաղադաշտ կվերադառնա 2018-ի հունվարին:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» շվեդ հարձակվողին հանել է անգլիական Պրեմիեր լիգայի հայտացուցակից: Նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի հունիսի 30-ին:
Vesti.am









