Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը երկարաձգել է Մադրիդի «Աթլետիկոյի» հետ պայմանագիրը:
Ինչպես տեղեկացնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը, նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: Նախորդ համաձայնագիրն ավարտվում էր 2021 թվականին:
Իսպանիայի ավարտված առաջնությունում Գրիզմանը մասնակցել է 36 հանդիպման, խփել 16 գնդակ և կատարել 8 արդյունավետ փոխանցում:
Vesti.am









