Foto

Երևանում կանցկացվեն ՀՄԸՄ 10-­րդ համահայկական մարզախաղերը

Հուլիսի 20­-29­-ը Երևանում կանցկացվեն Հայ մարմնակրթական ընդհանուր միության 10-­րդ համահայկական մարզախաղերը: 4 տարին մեկ անգամ տեղի ունեցող խաղերին այս տարի կմասնակցի 1000 հայ մարզիկ՝ աշխարհի 30 երկրից: Բացման արարողությունը կլինի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղից երթով կշարժվեն Հանրապետության հրապարակ:

Մարզախաղերի պատշաճ կազմակերպման համար միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել: Առաջին նիստին Սփյուռքի նախարարը բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ ճշտել է կազմակերպչական և աշխատանքային մի շարք հարցեր:

Մասնավորապես, ջահը կվառվի Ծիծեռնակաբերդի անմար կրակից: Մասնակիցների երթը կհսկեն ոստիկանները, մոտակայքում կլինեն նաև  շտապ օգնության մեքենաները: Հայաստանի «Ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպության ատենապետ Դավիթ Հակոբյանը նշել է, որ խաղերը ոչ միայն մարզական մրցումներ են, այլև  «հայրենասիրության, հայրենաճանաչության տոնահանդես»: