Foto

Սերբ պաշտպանը փորձաշրջան է անցնում «Ալաշկերտում»

Մինսկում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ալաշկերտին» է միացել սերբ կենտրոնական պաշտպան Միլիան Յաբլանը: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

192 սմ հասակ ունեցող փորձառու ֆուտբոլիստը հանդես է եկել Սերբիայի «Նովի Սադ», «Ցելարևո», «Պրոլետեր», «Բորաց Չաչակ», Բելառուսի «Նեման», Ղազախստանի «Կայսար» և «Ակժայիկ», Լիտվայի «Սուդուվա» թիմերում:

Միլան Յաբլանի նախորդ ակումբը Չեռնոգորիայի «Մլադոստն» էր:

Սպասվում է, որ արդեն այսօր «Ալաշկերտին» ևս մեկ արտասահմանցի ֆուտբոլիստ կմիանա:

«Ալաշկերտի» մամուլի քարտուղարության փոխանցմամբ, Հայաստանի հավաքականից ակումբի ճամբար վերադարձած 4 ֆուտբոլիստներից միայն դարպասապահ Արսեն Բեգլարյանն է մասնակցել Բելառուսի մայրաքաղաքում անցկացրած առաջին մարզմանը: Մյուս 3 ֆուտբոլիստներին հանգստի հնարավորություն է ընձեռնվել: