Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է «Norway Chess» շախմատային գերմցաշարը:
6-րդ տուրում հայ շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթել է ռուս Վլադիմիր Կրամնիկին: Պարտիան ավարտվել է 34-րդ քայլում:
Նախորդ տուրում Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Այս պահին հայ շախմատիստը վաստակած 4 միավորով կիսում է 1-2 տեղերը:









