Foto

Ով կարող է փոխարինել Ռոնալդուին

«Պորտուի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Անդրե Սիլվան կարող է դառնալ Կրիշտիանու Ռոնալդուի հետնորդն ազգային թիմում:

Այդ մասին հայտնել է Մադրիդի «Ռեալի» հարձակվողը:

«Երբ ավարտեմ կարիերաս, Պորտուգալիան լավ ձեռքբերում կունենա, քանի որ նրանք արդեն մեծ հարձակվող ունեն: Նա Անդրե Սիլվան է»,- Ռոնալդուի խոսքն է մեջբերում «Gazzetta dello Sport»-ը:

22-ամյա ֆուտբոլիստը մոտ է իտալական «Միլան» տեղափոխվելուն:

Vesti.am