Foto

Պատանի հայ թաեքվոնդոիստներին սպասում է Եվրոպայի առաջնությունը

Հունիսի 11-ին «Դինամո» ՄՀԿ-ում անցկացվեց թաեքվոնդոյի Հայաստանի կրտսեր պատանիների (Մ15 տարեկան) առաջնությունը, որին մասնակցեց Երևանի և հանրապետության մարզերի 44 պատանի մարզիկ: Նրանք մրցեցին 10 քաշային կարգերում, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը հայտնեց, որ առաջնության արդյունքներով ձևավորված հավաքականը, մարզիչ Սարգիս Սարգսյանի ղեկավարությամբ, կպատրաստվի Եվրոպայի առաջնությանը:

Կադետների մայրցամաքի առաջնությունը կանցկացվի սեպտեմբերի 21-ից 24-ը՝ Բուդապեշտում: Մինչ այդ, մեր մարզիկներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Սևանի ափին և, հնարավոր է, Իրանում: