«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը «CIES Football Observatory» հետազոտական կենտրոնի կողմից ճանաչվել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստ:
Նրա արժեքը 210,7 մլն եվրո է գնահատվում: Ինչպես տեղեկացնում է կենտրոնի պաշտոնական կայքը, վարկանիշը կազմվել է խաղացողների արդյունավետությունը, միջազգային կարգավիճակը, պայմանագիրը, տարիքը և ֆուտբոլիստների կարգավիճակը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո:
Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին (155,1 մլն եվրո), երրորդ տեղում Ալիի թիմակից Հարի Քեյնն է (153,6 մլն եվրո):
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին 4-րդ տեղում է (151,7 մլն եվրո), իսկ «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն միայն 11-րդն է (112,4 մլն եվրո):
Vesti.am









