Հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որն անցած շաբաթ հեռացվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակից, ակումբի հետ կարող է կարճաժամկետ պայմանագիր կնքել:
Ինչպես տեղեկացնում է «Manchester Evening News»-ը, 35-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածքից հետո շարունակում է վերականգնվել մանկունյանցիների ճամբարում:
Եթե վերակնգնողական փուլը հաջող անցնի, ՄՅՈւ-ն կարող է 1 տարվա պայմանագիր կնքել Իբրահիմովիչի հետ: Բժիշկները կանխատեսում են, որ շվեդ հարձակվողը խաղադաշտ կկարողանա վերադառնալ միայն 2018 թվականի հունվարին:
Vesti.am









