Foto

Վարդենիս-Հադրութ վազքարշավ է կազմակերպվել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին ընդունել է ուլտրամարաթոնի հայ վազորդ Թելմա Ղազարյան Ալթունին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Բակո Սահակյանը ողջունել է Թելմա Ղազարյան Ալթունի նախաձեռնած Վարդենիս-Հադրութ վազքարշավը՝ այն համարելով հայրենասիրության, տոկունության, ամուր կամքի և ոգու վառ դրսևորում: