«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ադնան Յանուզան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ թիմից:
«ESPN»-ը հայտնում է, որ մանկունյանցիների ղեկավարությունը պատրաստ է առաջարկներ դիտարկել 22-ամյա բելգիացու տրանսֆերի շուրջ, որը 2016/2017 մրցաշրջանի ընթացքում վարձակալության հիմունքներով հանդես է եկել «Սանդերլենդում»:
ՄՅՈւ-ն մտադիր է ֆուտբոլիստի վաճառքից 8-12 մլն ֆունտ վաստակել (9,1 մլն եվրոյից մինչև 13,7 մլն):
Եթե միջմրցաշրջանային տուրից առաջ մանկունյանցիները Յանուզայի տրանսֆերի շուրջ առաջարկ չստանան, Ադնանը թիմի հետ միասին կպատրաստվի 2017/2018 մրցաշրջանին:
Ադնան Յանուզայի պայմանագիրը ՄՅՈւ-ի հետ գործում է մինչև 2018 թվականի ամառը:
Vesti.am









