Foto

Տոտտի. Ես չեմ ասում, թե արդեն միանշանակ ավարտել եմ կարիերաս

«Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին հայտարարել է, որ կարող է շարունակել խաղային կարիերան:

«Ցանկանում եմ փոքր-ինչ վայելել արձակուրդս կնոջս՝ Իլարիի հետ, իսկ դրանից հետո՝ կտեսնենք: Ես չեմ ասում, թե արդեն միանշանակ ավարտել եմ խաղային կարիերան»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն:

Հիշեցնենք՝ 40-ամյա Տոտտիի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է այս ամառ, իսկ ակումբը նրան առաջարկում է դեսպանի պաշտոնը:

Vesti.am