Մադրիդի «Ռեալը» մեկնել է Քարդիֆ, որտեղ հունիսի 3-ին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կմրցի Թուրինի «Յուվենթուսի» հետ։ Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Ուելսի մայրաքաղաք է տարել 25 ֆուտբոլիստի, հայտնում է «Ռեալի» կայքը։
Դարպասապահներ. Կեյլոր Նավաս, Կիկո Կասիլյա, Ռուբեն Յանյես:
Պաշտպաններ. Դանիել Կարվախալ, Սերխո Ռամոս, Պեպե, Ռաֆայել Վարան, Նաչո, Մարսելո, Դանիլո, Ֆաբիու Կոենտրաու։
Կիսապաշտպաններ. Խամես Ռոդրիգես, Տոնի Կրոս, Կազեմիրո, Մատեո Կովաչիչ, Լուկա Մոդրիչ, Մարկո Ասենսիո, Իսկո, Էնցո Զիդան։
Հարձակվողներ. Կրիշտիանու Ռոնալդու, Կարիմ Բենզեմա, Գարեթ Բեյլ, Լուկաս Վասկես, Ալվարո Մորատա, Մարիանո։









