Foto

Մեսսին նշել է, թե որն է իր կարիերայի ամենասիրելի գոլը (տեսանյութ)

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, որ ՉԼ-ի 2009 թվականի եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում (2:0) խփած գոլն իր ամենասիրելիներից է կարիերայում.

«Դժվար էր սպասելը, որ ես գլխով գոլ կխփեմ, երբ կողքիս Ռիո Ֆերդինանդն է, բայց ինձ ոչ ոք լրջորեն չէր հսկում, գնդակը հայտնվեց կենտրոնում, իսկ ես այնտեղ էի և դիմավորեցի նրան:

Այն վայրկյաններին, երբ Չավիի փոխանցումից հետո գնդակը թռչում էր դեպի իմ կողմը, ես պատկերացնում էի, թե ինչպես եմ այն ուղարկելու դարպասը, և, Փառք Աստծո, ստացվեց»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում «Fox Sports Asia»-ն:

Արգենտինացի ֆուտբոլիստը նշել է, որ այդ գոլը բոլոր առումներով կարևոր էր՝ թե՛ թիմի համար, հաշվի առնելով այն, թե եզրափակիչն ինչպես էր դասավորում, և թե՛ անձամբ իր համար.

«Մինչև հիմա դա իմ սիրելի գոլերից մեկն է: Այն բանից հետո, ինչ ես բաց թողեցի 2006 թվականի եզրափակիչը վնասվածքի պատճառով, ինձ համար շատ կարևոր էր խաղալ 2009 թվականին, և առավել ևս՝ գոլ խփել:

Դա եղավ եզրափակումն այն մրցաշրջանի, որի ընթացքում մենք նվաճեցինք այն ամենն, ինչ կարող էինք»,- ասել է Մեսսին:

https://www.youtube.com/watch?v=k6hewbTs8dk

Vesti.am