Այսօրվա ԱԺ նիստի ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման համար նոր ֆորմատ է առաջարկել.
-Առաջարկում եմ ստեղծել քաղաքական երկխոսության ֆորմատ՝ 4+4+4 ձևաչափով: 4 հոգի կներկայացնեն իշխանությունը, 4-ական մարդ յուրաքանչյուր ընդդիմադիր խմբակցությունը և 4-ական մարդ՝ քաղաքացիական հասարակությունից:
Առաջարկի վերաբերյալ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել գործընկերոջից և նշել, որ այդ առաջարկը կքննարկեն:
Զուրաբյանն իր հաջորդ հարցի հնարավորության ժամանակ նորից կրկնել է վերոնշյալ առաջարկը.
-Մենք աշխատանքային խումբ չենք առաջարկում, մենք չենք առաջարկում, որ ինչ-որ տեխնիկական առաջադրանք անցկացվի: Մեր ասածը հետևյալն է, որ լրիվ այլ տեսակի պրոցես կազմակերպվի և Ընտրական օրենսգրքի վերաբերյալ բոլոր որոշումները ընդունվեն փոխհամաձանության կամ կոնսեսուսի գալու հիմքով: Մեր ասածն այն է, որ լինի ոչ թե աշխատանքային խումբ, այլ լինի քաղաքական երկխոսության ձևաչափ:
Ինչին ի պատասխան, իշխանության մեկ այլ ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանն արձագանքել է.
-Նման աշխատանքային խմբերը ինքնանպատակ չպետք է լինեն: Ինչ վերաբերում է փոխադարձ համաձայնությանը՝ դա նշանակում է քաղաքական քննարկումների արդյունքում փոխհամաձայնության գանք :
Լ. Զուրաբյանը, իր հերթին, ընդգծել է՝ սա այնպիսի գործընթաց չէ, որտեղ մի կողմն առաջարկներ է անում, իսկ մյուս կողմը պարտավոր է ընդունել:
-Մենք առաջարկում ենք մինչև քվեարկության մեխանիզմը գործի դնելը փորձենք կոնսենսուսի գալ: Իսկ սրա համար պետք է ստեղծել քաղաքական կոնսուլտացիաների մեխանիզմ, ոչ թե աշխատանքային խմբեր, ոչ թե լսումներ կամ լիագումար նիստում քննարկումներ: Խոսքը քաղաքական պայմանավորվածության գալու մասին է: Դրա համար մենք առաջարկում ենք այն ֆորմատը, ինչի մասին մենք խոսեցիքն: Բայց մինչ այժմ լսում ենք միայն ընդհանուր ֆրազներ, որ մենք պատրաստ ենք բոլոր առաջարկները քննարկել: Մենք կոնկրետ ե՞րբ կարող ենք պատասխան ստանալ ձեզնից՝ դուք պատրա՞ստ եք արդյոք քաղաքական բանակցություններ վարել մե՛զ հետ,-հավելել է Զուրաբյանը:
Vesti.am
https://www.youtube.com/watch?v=Qcdn74E3fCc&feature=youtu.be