Foto

«Մոնակոն»` Ֆրանսիայի չեմպիոն

Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրից հետաձգված խաղում «Մոնակոն» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Սենթ Էտյենին»:

Հանդիպման հաշիվը բացել է Կիլիան Մբապեն, իսկ խաղի վերջում Ջեյմեյնը կրկնապատկել է հաշիվը:

Այս հաղթանակի շնորհիվ «Մոնակոն» վաստակել է 92 միավոր և առաջնության ավարտից մեկ տուր առաջ 6 միավորով գերազանցում է ՊՍԺ-ին` անհասանելի դառնալով փարիզցիների համար:

Այսպիսով, Լեոնարդու Ժարդիմի թիմը վաղաժամ հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն:

Vesti.am