Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հուլիսի 16-30-ն անցկացվելիք ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացված է լինելու չորս լողորդով:
Այդ մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է Լողի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը:
Վահան Մխիթարյանը հանդես կգա 50 մետր ազատ և բատերֆլայ ոճերում, Վլադիմիր Մամիկոնյանը՝ 100 մետր ազատ ոճում, Անի Պողոսյանը՝ 50 մետր ազատ ոճում և թիկնալողում, իսկ Ելենա Եսայանը՝ 50, 100, հավանական է նաև, 200 մետր բրաս լողաոճում:
Հունիսի երկրորդ կեսին մեծահասակ ու պատանի լողորդները համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում:









