Իսպանիայի առաջնության նախավերջին տուրում «Ռեալը» 4:1 հաշվով հաղթել է «Սևիլիային»:
Մադրիդցիների կազմում դուբլի հեղինակ է դարձել Կրիշտիանու Ռոնալդուն, մեկ անգամ աչքի են ընկել պաշտպան Նաչոն և գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը: Սևիլիացիների կազմում գոլի հեղինակ է դարձել Սևան Յովետիչը:
Այս հաղթանակի շնորհիվ Զինեդին Զիդանի թիմը վաստակել է 87 միավոր, «Սևիլիան» 69 միավորով չորրորդն է:
Vesti.am









