Foto

Գերմանացի մրցավար Ֆելիքս Բրիխը կսպասարկի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

Գերմանացի մրցավար Ֆելիքս Բրիխը կսպասարկի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը «Յուվենթուսի» և «Ռեալի» միջև:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ, մրցավարի օգնականները ևս Գերմանիայից են: Իսկ չորրորդ պաշտոնյա Միլորադ Մաժիչը ներկայացնում է Սերբիան:

Մրցավարի օգնականներ են նշանակվել Մարկ Բորշը, Շտֆան Լուպը, լրացուցիչ մրցավարներն են Բաստիան Դանկերտը, Մարկո Ֆրիտցը և Ռաֆայել Ֆոլտինը:

Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը «Յուվենթուսի» և «Ռեալի» միջև տեղի կունենա հունիսի 3-ին՝ Քարդիֆի «Ազգային» մարզադաշտում:

Vesti.am