«Յուվենթուսի» պաշտպան Դանի Ալվեսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի թվիթերյան պաշտոնական էջը:
Բրազիլացի ֆուտբոլիստը գոլի հեղինակ էր դարձել կիսաեզրափակչի՝ «Մոնակոյի» հետ կայացած պատասխան խաղում, իսկ թուրինյան ակումբը 2:1 հաշվով հաղթանակ էր տարել:
34-ամյա Ալվեսի համար սա 3-րդ գոլն էր Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում:
ՉԼ-ում ելույթ ունենալու նախորդ 10 տարվա ընթացքում Ալվեսը դեռ երբեք 3 գոլ չէր խփել մրցաշարի մեկ խաղարկության ընթացքում:
Հիշեցնենք, որ «Յուվենթուսը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ հունիսի 3-ին կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ:
Vesti.am









