Մադրիդի «Աթլետիկոն» և «Ռեալն» ընթացիկ մրցաշրջանում գոլերի 26 տոկոսը խփել են հանդիպման վերջին 15 րոպեներին,- հաղորդում է «Marca»-ն:
«Արքայական ակումբը» վերջին 5 րոպեներին խփել է 40 գնդակ: Դրանցից 25-ը գրանցվել են Իսպանիայի առաջնությունում, ինչը «սերուցքայիններին» բերել է 17 միավոր:
«Աթլետիկոն» աչքի է ընկել Իսպանիայի առաջնության վերջին երկու հանդիպումների 85-րդ րոպեներին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի` «Ռեալի» և «Աթլետիկոյի» հետ առաջին հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ներկայացրել է թիմի հայտացուցակը «Աթլետիկոյի» հետ խաղում: Դարպասապահներ. Կեյլոր Նավաս, Կասիլյա, Ռուբեն Յանեզ Պաշտպաններ. Կարվախալ, Ռամոս, Վարան, Նաչո, Մարսելո, Դանիլո Կիսապաշտպաններ. Կրոս, Խամես, Կասեմիրո, Կովաչիչ, Մոդրիչ, Ասենսիո, Իսկո Հարձակվողներ. Ռոնալդու, Բենզեմա, Լուկաս Վ., Մարիանո, Մորատա Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա վաղը` մայիսի 2-ին, Երևանի ժամանակով 22:45-ին:
Vesti.am









