Foto

Զիդան. Նախանձում եմ Ռոնալդոյին և Ռոնալդուին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոստովանել է, որ նախանձում է Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոյին և պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

«Ռոնալդուն լավագույն ֆուտբոլիստն է, որն ունեցել եմ տրամադրությանս տակ որպես մարզիչ: Ցավոք սրտի, ինձ չի հաջողվել խաղալ նրա հետ: Կրիշտիանուի վիճակագրությունը զարմանալի է:

Խաղացել եմ Ռոնալդոյի հետ, ով մեծագույն ֆուտբոլիստ էր: Նախանձում եմ նրանց, քանի որ իմ վիճակագրությունն այդքան տպավորիչ չէ»,- Զիդանի խոսքն է մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Զիդանը ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2006 թվականին:

Vesti.am