Foto

«Վալենսիայի» մարզիչ. Կնախընտրեի խաղալ «Ռեալի» երրորդ թիմի հետ

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Սալվադոր Գոնսալես Վորոն խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա հանդիպման մասին Պրիմերայի 35-րդ տուրում:

«Մադրիդ ենք մեկնում հաղթանակի հույսով: Այո, «Ռեալը» պայքարում է չեմպիոնության համար, սակայն բավականաչափ մոտիվացված ենք: Հույս ունենք հաղթել չափազանց ուժեղ թիմին:

«Ռեալի» ո՞ր թիմի հետ ավելի լավ կլիներ խաղալ: Կնախընտրեի, երրորդ կազմը` երիտասարդական թիմը: «Ռեալը» ֆանտաստիկ մակարդակով է խաղում: Դաշտ դուրս եկած ֆուտբոլիստներն օգտվում են հնարավորուոթյունից: Չի կարելի թերագնահատել ոչ մի խաղացողի»,- Վորոյի խոսքն է մեջբերում է «AS»-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալ»-«Վալենսիա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:15-ին:

Vesti.am