Իսպանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ կատալոնական «Բարսելոնան» բանակցություններ է վարում ֆրանսիական ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատիի հետ:
Հաղորդվում է, որ «կապտանռնագույնների» ղեկավարության անդամները երկու անգամ հանդիպել են ֆուտբոլիստի գործակալի հետ և քննարկել հնարավոր տեղափոխության մանրամասները:
Շշուկներ կան, որ անձամբ ֆուտբոլիստը մեծ ուրախությամբ պատրաստ է տեղափոխվել «Բարսելոնա», քանի որ համարում է, որ այդ տեղափոխությունը կխթանի իր կարիերայի առաջընթացին:
Vesti.am