Foto

Յուրա Մովսիսյանը թիմակիցների համար «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել

«Ռեալ Սոլթ Լեյքի» հայ հարձակվող Յուրա Մովսիսյանն ամերիկյան ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների համար կազմակերպել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի փակ դիտում:

Ֆիլմի դիտումից հետո Մովսիսյանը խոսել է վերջինիս պատմական կարևորության, իր արձագանքի և զգացողությունների մասին:

«Մենք պայքարող ազգ ենք: Մենք մի ազգ ենք, որը ցեղասպանություն է տեսել: Մեր հաղթանակը կլինի փրկությունը: «Խոստումը» ֆիլմի ստեղծմամբ՝ վերջապես մեծ էկրանին ներկայացվեց Ցեղասպանության իրական պատմությունը, այն, թե ինչ է իրականում տեղի ունեցել 102 տարի առաջ: Հայերիս համար սա շատ կարևոր է, քանի որ մենք տարիներ շարունակ պայքարում ենք ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Յուրաքանչյուր հայի պարտքն է անել այնպես, որ բոլորն իմանան այդ մասին»,-ասել է նա:

Vesti.am