«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է այն մասին, թե ինչպես է իր կարիերայի ընթացքում ընդամենը մեկ անգամ մոտեցել այլ ֆուտբոլիստի՝ մարզաշապիկներով փոխանակվելու համար։
«Ես այլ խաղացողներից չեմ խնդրում ինձ հետ մարզաշապիկներով փոխանակվել: Միայն մեկ անգամ եմ խնդրել՝ Զիդանին: Գուտին ինձնից երկու անգամ մարզաշապիկ է խնդրել, երբ մենք խաղում էինք «Կամպ Նոու» մարզադաշտում, իսկ հետո «Սատնյագո Բեռնաբեուում»: Նա միշտ լավ է արտահայտվել իմ մասին:
Եթե դաշտում արգենտինացի կա, ես նրա հետ եմ փոխանակվում մարզաշապիկով կամ երբ մեկն ինձ խնդրում է այդ մասին: Եթե ոչ, ապա չեմ փնտրում, թե ում հետ փոխանակվեմ:
Vesti.am