Foto

Մխիթարյանի գոլը, այնուհետև Ռեշֆորդի դիպուկ հարվածը ՄՅՈւ-ին դուրս բերեցին կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Անդերլեխտին», որին հաղթեց լրացուցիչ ժամանակում՝ 2:1:

Մեկնարկից 10 րոպե անց Ռեշֆորդի փոխանցումից հետո Հենրիխ Մխիթարյանը բացել է խաղի հաշիվը:

32-րդ րոպեին Հանին հավասարեցրել է հաշիվը: Հանդիպման մնացած խաղաժամանակում գոլեր չեն գրանցվել և մրցավեճը թևակոխել է լրացուցիչ ժամանակ:

Լ.Ժ.-ի 107-րդ րոպեին Ռեշֆորդը խփել է հաղթական գոլը:

«Յունայթեդն» առաջին խաղում հյուրընկալվելիս նույնպես 1:1 հաշվով էր ավարտել հանդիպումը: Ժոզե Մոուրինյուի թիմը կիսաեզրափակչում է:

Vesti.am