Իսպանիայի ֆուտբոլի Արքայական ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն մերժել է կատալոնական «Բարսելոնայի»` Նեյմարի որակազրկման բողոքարկումը, տեղեկացնում է «AS»-ը:
25-ամյա բրազիլացին որակազրկվել էր 1 խաղով «Մալագայի» (0:2) հետ խաղի ժամանակ ստացած կարմիր քարտի պատճառով: Երկու խաղով որակազրկումը կապված էր մրցավարի հասցեին հեգնական ծափահարությունների հետ:
«Բարսելոնայի» ղեկավարությունը նշել էր, որ Նեյմարը չի դժգոհել մրցավարի որոշումից: Ակումբն իր հաղորդագրության մեջ հայտնել էր որոշ լրատվամիջոցների ճնշումը տվյալ իրադարձության վրա:
Կարգապահական կոմիտեն մերժել է տվյալ բողոքարկումը` նշելով, որ բողոքարկող կողմը չի ներկայացրել բավարար ապացույցներ նկարների և տեսանյութի տեսքով:
«Բարսելոնան» այժմ դիմել է Իսպանիայի վճռաբեկ դատարան (TAD): Վճիռը հայտնի կլինի ուրբաթ օրը: «TAD»-ի որոշումից է կախված Նեյմարի մասնակցությունը «Ռեալի» հետ խաղին: Ֆուտբոլիստն արդեն բաց է թողել «Ռեալ Սոսյեդադի» (3:2) հետ հանդիպումը:
Vesti.am