Ռուս գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան կարճ ծրագրում սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ: Այդ արդյունքներին նա հասել է Ճապոնիայում ընթացող աշխարհի թիմային առաջնության ժամանակ:
Մարզուհին մրցավարներից ստացել է 80.85 բալ, որը 1.5 բալով գերազանցում է նախորդ համաշխարհային ռեկորդը (79.21), որը ևս պատկանում էր ռուս գեղասահորդուհուն:
Vesti.am