Foto

Հայաստանի չորս մարմնամարզիկներ Եվրոպայի առաջնության եզրափակչում են

Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում մեկնարկեց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ մեր մարզիկներից չորսը եզրափակչի ուղեգիր է նվաճել:

Հարություն Մերդինյանը՝ նժույգ թափերում, Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը՝ օղակներում, Արթուր Դավթյանը՝ հենացատկում, ութ ուժեղագույնների մեջ են և պայքարելու են մեդալների համար:

Արթուր Դավթյանը եզրափակիչ է մտել նաև բազմամարտում: