Foto

Նոյերը կոտրել է ոտքը

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» հետ պատասխան խաղում, որը կայացել է ապրիլի 18-ին` Մադրիդում (2:4):

Գերմանական «Sport Bild» պարբերականի լրագրող Տոբիաս Ալտշեֆլը թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է, որ Նոյերը Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտը լքել է հենակներով՝ ոտնաթաթի լուրջ վնասվածքի պատճառով և կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը:

Ավելի ուշ, «Բավարիայի» մամուլի քարտուղարությունը հայտնել է, որ ֆուտբոլիստը ձախ ոտքի կոտրվածք է ստացել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ հանդիպման 109-րդ րոպեին հեղինակած երրորդ գոլի ժամանակ:

Մյունխենում դարպասապահը մանրակրկիտ բուժզննման կենթարկվի:

Vesti.am