Foto

«Ռեալը» կվաճառի Վարանին

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառել թիմի ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանի տրանսֆերը: Գրում է «Daily Star»-ը:

Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դեմ չէ երիտասարդ պաշտպանի տրանսֆերը վաճառելուն և մտադիր է այդ եկամուտով ձեռք բերել Թուրինի «Յուվենթուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիին:

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է Վարանին դարձնել թիմի հիմնական ֆուտբոլիստ:

Vesti.am