Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստ:
«Արքայական ակումբի» առաջատարի դուբլի շնորհիվ «սերուցքայինները» 2:1 հաշվով կամային հաղթանակ էին տարել Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ:
Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում էին նաև Թուրինի «Յուվենթուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, «Մոնակոյի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն և Մադրիդի «Աթլետիկոյի» առաջատար Անտուան Գրիզմանը:
Vesti.am









