Foto

Սթինգը՝ Մխիթարյանին նվիրված երգի մասին

«BBC»–ին տված հարցազրույցում, անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների կողմից իր հանրահայտ «Englishman in New York» երգի ձևափոխմանը, աշխարհահռչակ երգահան և երգիչ Սթինգը պատասխանել է.

«Ես շատ ուրախ եմ այդ փաստի առթիվ: Ինձ դուր գալիս, երբ երգերը վերադառնում են ու վերականգնվում տարբեր նպատակների համար: Որպես երգահան ինձ համար շատ հետաքրքիր է, թե ինչպես են տարբեր մարդիկ կատարում այդ երգը՝ միասին, միաձայն»:

Հիշեցնենք, որ հայտնի երգի մանչեսթերյան երկրպագուների ձևափոխած տարբերակը հնչում է այսպես՝ «Հոա՛, Մխիթարյան, Հենրիխ Մխիթարյան, նա մեր հայ կիսապաշտպանն է»:

Vesti.am